Logo

Բեռլուսկոնիի «Մոնցան» մտադիր է խոշոր տրանսֆեր իրականացնել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:21 / 01.07.2022ՍՊՈՐՏ
null

Իտալական «Մոնցայի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է խոշոր տրանսֆեր իրականացնել: Football Italia-ի հաղորդմամբ՝ Բեռլուսկոնին ցանկանում է իր ակումբում տեսնել ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին:

Գործարքի իրականացումը պայմանավորված կլինի փարիզյան ակումբի ֆինանսական պահանջներով: ՊՍԺ-ն մտադիր է այս ամռանն ազատվել արգենտինացի հարձակվողից:

Միաժամանակ, Իկարդին ցանկանում է վերադառնալ Իտալիա, բայց դժվար թե համաձայնի տեղափոխվել մի թիմ, որը պատմության մեջ առաջին անգամ է ելույթ ունենալու Ա Սերիայում:

29-ամյա արգենտինացի ռմբարկուն 2013-2019 թվականներին խաղացել է Միլանի «Ինտերում»: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ: Transfermarkt-ն Իկարդիի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա