Logo

«Սիթիի» աստղը «Բարսա» տեղափոխվելու ցանկություն է հայտնել անգլիական ակումբի ղեկավարությանը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:21 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Սիթիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ պորտուգալացին տեղյակ է, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին հետաքրքրված է իր ծառայություններով, և եթե Ֆրենկի դե Յոնգը հեռանա, Սիլվան պատրաստ կլինի զբաղեցնել նիդեռլանդցու տեղը:

Սիլվան «քաղաքաբնակների» ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ լավ առաջարկի դեպքում պատրաստ կլինի փոխել ակումբային գրանցումը:

Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի հեռանալուն կտրականապես դեմ է Անգլիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

2021/22 մրցաշրջանում «Սիթիի» կազմում Բեռնարդուն անցկացրել է 50 հանդիպում, խփել 13 գոլ ու կատարել 7 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա