Logo

«Սիթիի» ֆուտբոլիստը ցանկանում է մոտ լինել ընտանիքին. «Բարսան» մտադիր է օգտվել իրավիճակից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:38 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»՝ հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` կատալոնական ակումբը մտադիր է պորտուգալացու հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ֆուտբոլիստը ցանկանում է ավելի մոտ լինել ընտանիքին, որն ապրում է Պորտուգալիայում:

Նշվում է, որ նախորդ շաբաթ «կապտանռնագույնները» կապ են հաստատել 27-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ ու քննարկել հնարավոր տեղափոխության մանրամասները:

Հիշեցնենք, որ Բեռնարդու Սիլվան «Սիթիի» շարքը համալրել է 2017 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Մոնակոյից»: Նրա գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակների» կազմում Բեռնարդուն անցկացրել է 47 հանդիպում, խփել 13 գոլի և կատարել 6 ասիստ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա