«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, Լա լիգայի շրջանակում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ խոսել է խաղից ունեցած սպասելիքներից։
«Հանդերձարանում շատ լավ մթնոլորտ է։ Ծափահարություններ հնչեցին, քանի որ խաղացողներին ասացինք, որ պատրաստվում ենք հաղթել «Բարսելոնային»։
«Բետիսը» համապատասխան ոճ ունի։ Մենք շտկում ենք բացերը, բայց ոչինչ չենք պատրաստվում լիովին փոխել։ «Բարսելոնան» Չավիի ղեկավարությամբ լավ արդյունքներ է ցույց տալիս, նրանք երկու խաղ հաղթել են։ Նախորդ մարզչի պարագայում արդյունքները նույնպես լավն էին, դժվար է համեմատականներ անցկացնելը։
Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ ունեն, թիմը մտադիր է դուրս գալ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ։ Մեզ դժվար խաղ է սպասվում»,- հայտարարարել է Պելեգրինին։
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո