Logo

«Բետիսն» ու «Ռեալը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

01:55 / 06.03.2023ՍՊՈՐՏ
Բետիս-Ռեալ

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում երկրի գործող գավաթակիր «Բետիսը» «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում ընդունեց գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Կառլո Անչոլոտիի գլխավորած թիմը չհաղթեց երրորդ խաղում անընդմեջ։

12-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով դարպասը գրավեց «Ոսկե գնդակի» դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, սակայն VAR-ի կրկնապատկերը դիտելուց հետո հանդիպման մրցավար Սեսար Սոտո Գրադոն չեղարկեց գոլը՝ արձանագրելով, որ գնդակը դիպել է մադրիդյան գրանդի գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի ձեռքին: 

24 խաղից հետո «Ռեալը» 53 միավորով երկրորդն է և 9 միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրում 1-0 հաշվով հաղթել էր «Վալենսիային»։ «Բետիսն» ունի 41 միավոր ու 5-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բետիս» - «Ռեալ»՝ 0-0 (տեսանյութ)


Խաղային օրվա մյուս արդյունքները՝ 

«Վալյադոլիդ» - «Էսպանյոլ»՝ 2-1 (տեսանյութ)

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 1-0 (տեսանյութ)

«Ռայո Վալյեկանո» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 0-0 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա