
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում, խոսել է քննադատության մասին: Ուելսցին անդրադարձել է նաև Էդեն Ազարի հասցեին հնչած քննադատություններին, այն բանից հետո, երբ նա «Չելսիի» ֆուտբոլիստների հետ ծիծաղել էր «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայում կրած պարտության ֆոնին:
«Մամուլը չընդունեց, որ ես չարեցի այնպես, ինչպես կարծում էին՝ պետք է անեի: Ես չեմ պատրաստվում փոխվել ինչ որ մեկի պատճառով: Ես թույլ չեմ տա, որ նրանք փոխեն իմ կյանքը, իմ պահվածքը: Ես իսկապես իսպաներենին տիրապետում եմ այնքան, որ կարողանամ լավ պաշտպանել ինքս ինձ: Բոլորն են հասկանում, թե իմ շուրջ ինչ է կատարվում:
Ես տեսա, թե նրանք ինչ արեցին Ազարի հետ: Այնպիսի տպավորություն էր, կարծես Ազարը մարդ էր սպանել: Ի վերջո, դա ուղղակի ֆուտբոլային հանդիպում էր»,- ասել է Բեյլը The Times-ի հետ հարցազրույցի ընթացքում: