Logo

Բեյլի արձագանքը՝ «Սանտիագո Բեռնաբեուի» սուլոցներին (լուսանկարներ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:31 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի 31-րդ տուրում «Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ (2:0):

Հանդիպման 74-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Գարեթ Բեյլը՝ փոխարինելով Բենզեմային:

Նույն պահին «Սանտիագո Բեռնաբեուն» սկսեց սուլել ուելսցուն, իսկ վերջինս թեթևակի քմծիծաղ տվեց: Ֆուտբոլիստի յուրաքանչյուր հպում գնդակին արժանանում էր սուլոցների:

Հատկանշական է, որ 2020 թվականի փետրվարից ի վեր 32-ամյա վինգերն առաջին անգամ խաղաց «Սանտիագո Բեռնաբեուում»:

Ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում Բեյլն անցկացրել է 7 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա