Logo

Բեյլը կպատժվի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում մարզադաշտը ժամանակից շուտ լքելու համար

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 09.01.2019ՍՊՈՐՏ
gareth bale cropped 1npa0n7v6b3e71vjx5qlahbciq - Բեյլը կպատժվի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում մարզադաշտը ժամանակից շուտ լքելու համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը հայտավորված չէր Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին (0:2) և հանդիպմանը հետևում էր տրիբունաներից։

Խաղի ավարտից 12 րոպե առաջ, երբ իր թիմը պարտվում էր 0։1 հաշվով, Բեյլը լքել է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը։

El Confidencial-ի փոխանցմամբ, «Արքայական ակումբը» կտուգանի ուելսցի ֆուտբոլիստին այդ արարքի համար: Այն ֆուտբոլիստները, որոնք հայտավորված չեն խաղին, պարտավոր են մնալ մարզադաշտում մինչև խաղի ավարտը։

«Ռեալը» ծրագրում է հերթական ձեռքբերումը կատարել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա