Logo

Բեյլը կրկին վաղաժամ է լքել ստադիոնը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.02.2020ՍՊՈՐՏ
Բեյլը կրկին վաղաժամ է լքել ստադիոնը - Բեյլը կրկին վաղաժամ է լքել ստադիոնը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:11

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արքայական գավաթի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 3-4 հաշվով զիջել է «Ռեալ Սոսյեդադին»։

30-ամյա Գարեթ Բեյլը, որն այս խաղին հայտավորված չէր ու հանդիպմանը հետևում էր տրիբունայից, նորից վաղաժամ է հեռացել ստադիոնից։

Բեյլը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտից հեռացել է խաղի 82-րդ րոպեին՝ հայտնում է AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում ուելսցին նվազագույնն արդեն չորրորդ անգամ վաղաժամ է լքում ստադիոնը։ Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 31-ին, դեկտեմբերի 7-ին, հունվարի 18-ին և այսօր կայացած խաղերին։

Ակումբային կանոնակարգի համաձայն՝ ֆուտբոլիստները, որոնք հայտավորված չեն խաղին, իրավունք ունեն ցանկության դեպքում լքելու ստադիոնը 80-րդ րոպեից հետո։

Բուտրագենյո․ «Պետք չէ մեղադրել մեր ֆուտբոլիստներին․ պետք է շնորհավորել «Սոսյեդադին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա