Logo

Բեյլը՝ «Լոս Անջելեսի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:07 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի «Լոս Անջելեսում»՝ հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը: ՄԼՍ-ը ներկայացնող թիմի հետ Գարեթը կնքել է 1 տարվա պայմանագիր՝ ևս 1,5 տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ:

Ուելսցին «Ռեալը» լքել է ազատ գործակալի կարգավիճակով:

«Սա հիանալի վայր է ինձ և ընտանիքիս համար: Անհամբեր սպասում եմ նոր թիմիս կազմում խաղալուն և պատրաստվում եմ տիտղոսներ նվաճել»,- 32-ամյա վինգերի խոսքը մեջբերում է «Լոս Անջելեսի» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ «Լոս Անջելես» էր տեղափոխվել Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջիո Կիելինին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա