Logo

Բեյլը կարիերան կշարունակի ՄԼՍ-ում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
02:21 / 26.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Գարեթ Բեյլը տեղափոխվում է ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելես» ակումբ: 

«Շուտով կհանդիպենք, «Լոս Անջելես»,- գրել է ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով հետևյալ տեսանյութը.

 

See you soon, Los Angeles. 👊🏼 Los Angeles Football Club The 3252

Posted by Gareth Bale on Saturday, June 25, 2022

 

Ավելի վաղ MLSsoccer.com-ը հայտնել էր, որ Գարեթը պայմանագիր է համաձայնեցրել ամերիկյան թիմի հետ: Կողմերի միջև գործակցությունը, ըստ տեղեկությունների, նախատեսված է 1 տարով: 

Հիշեցնենք, որ Բեյլը «Ռեալ» էր տեղափոխվել 2013 թվականին: 33-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» կազմում անցկացրած 258 խաղում խփել է 106 գոլ ու կատարել 67 ասիստ:

Մադրիդյան թիմում կարիերայի ընթացքում ուելսցին 19 տիտղոս է նվաճել.

  • Լա լիգայի հաղթող (3)՝ 2016/17, 2019/20, 2021/22
  • Իսպանիայի գավաթակիր՝ 2013/14
  • Իսպանիայի սուպերգավաթակիր (3)՝ 2017/18, 2019/20, 2021/22
  • Չեմպիոնների լիգայի հաղթող (5)՝ 2013/14, 2015/16, 2016/17, 2017/18, 2021/22
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (3)՝ 2014/15, 2016/17, 2017/18
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող (4)՝ 2014, 2016, 2017, 2018
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա