Logo

Բեյլը համաձայնության է հասել իր նոր ակումբի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:02 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

Աշնանն Ուելսի հավաքականը, 1958 թվականից ի վեր առաջին անգամ, ելույթ է ունենալու Մունդիալում, իսկ դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին խաղային պրակտիկա է հարկավոր «վիշապների» առաջատար Գարեթ Բեյլին:

MLSsoccer.com-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» վինգերը պայմանագիր է համաձայնեցրել ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելես» ակումբի հետ: Կողմերի միջև գործակցությունը նախատեսված է 1 տարով: 

Oրեր առաջ ամերիկյան թիմի հետ պայմանագիր էր կնքել «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջորջիո Կիելինին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Կատարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: 

ԻՆՉ Է ԱՍԵԼ ԲԵՅԼԸ ՄԼՍ-Ի ՄԱՍԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ

«Կարծում եմ՝ շատ ավելի շատ ֆուտբոլիստներ են հիմա ցանկանում տեղափոխվել ԱՄՆ ու խաղալ այնտեղ: Ես նույնպես հետաքրքրված կլինեմ այդ տարբերակով: Սիրում եմ արձակուրդներին Լոս Անջելես մեկնել և նման բաներ»,- ասել է Բեյլը The Hat-Trick պոդքասթի ժամանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա