Logo

Ինչպես Բեյոնսեն, Իրինա Շեյքը, Քիմ Քարդաշյանը և այլ աստղեր հարգանքի տուրք մատուցեցին մոդելավորող Թիերի Մուգլերին

Հեղինակ
tigran5
11:22 / 25.01.2022ՍՊՈՐՏ

Թիերի Մուգլեր

Երեկ կյանքից հեռացել է հայտնի մոդելավորող և լուսանկարիչ Թիերի Մուգլերը։ Դիզայները 73 տարեկան էր: Սա մեծ կորուստ է նորաձևության ոլորտի համար, քանի որ Մուգլերը հսկայական ազդեցություն է ունեցել կանացի նորաձևության ձևավորման վրա։

A-ցուցակի աստղերից մեկը հենց ինքը՝ Բեյոնսեն էր։ Երգչուհին լիովին վստահել է Թիերի Մուգլերի նուրբ ու անկրկնելի ճաշակին։ Նա հարգել է կուտյուրեի հիշատակը՝ տեղադրելով նրա լուսանկարը սեփական կայքի գլխավոր էջում։

Thierry Mugler

Մոդել Իրինա Շեյքը նույնպես անտարբեր չի անցել ու ցավակցել է։ «Շատ շուտ գնաց: Նորաձևության Աստված... այնքան իրական, բարի և ամենաքաղցր: Ես միշտ կկարոտեմ քեզ»:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by irinashayk (@irinashayk)

«Մենք կորցրել ենք իսկական լեգենդի»,- գրել է Բելլա Հադիդն Instagram-ում։

Բելլա Հադիդ Բելլա Հադիդ -Թիերի Մուգլեր

Մեծն Թիերի Մուգլերին վստահելու հնարավորություն ստացածների թվում էր նաև Քիմ Քարդաշյանը։ «Իմ սիրտը կոտրվում է. Քեզ նման մարդ չկա։ Քո տեսքը, կերպարանափոխությունները, կախարդանքը: Ինձ համար մեծ բան է քեզ ճանաչելը, քեզ հետ ժամանակ անցկացնելը և քո մուսան լինելը: Դու միշտ ասել ես, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը… Շնորհակալություն գեղեցկության համար: Ես քեզ շատ եմ սիրում»,- ցավակցություն է հայտնել Քիմը։

Քիմ Քարդաշյան- թիերի Մուգլեր

Քորթնի Քարդաշյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով, որտեղ նա, նրանց մայրը՝ Քրիս Ջեները, Քենդալ Ջեները, Քայլի Ջեները, Քիմ Քարդաշյանը և Քլոե Քարդաշյանը Մուգլերի ստեղծած հագուստով են։

Kim Kardashian and family

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա