Logo

Բիչախչյան. «Շատ ուրախ եմ «Պոգոնին» միանալու համար»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.01.2022ՍՊՈՐՏ
Vahan Bichaxchyan

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը պայմանագիր է կնքել լեհական «Պոգոնի» հետ, խոսել է նոր թիմ տեղափոխության մասին:

«Հրաշալի զգացողություն ունեմ: Շատ ուրախ եմ «Պոգոնին» միանալու համար: Գիտեմ, որ հավակնոտ ակումբ է, ունի գերազանց ֆուտբոլիստներ, անձնակազմ, ինչպես նաև ակադեմիա:

Ուրախ եմ նրանց միանալու համար, ու ես կփորձեմ ցուցադրել իմ լավագույն որակները՝ առաջին հերթին երկրպագուներին, ինչպես նաև լեհերին ուրախություն պարգևելու համար:

Երկու ամիս է՝ հետևում եմ «Պոգոնի» խաղերին, արդյունքներին, գիտեմ, որ նոր մարզադաշտ է կառուցվում, որը գրեթե պատրաստ է: Անհամբերությամբ եմ սպասում «Պոգոնի» հետ առաջին րոպեներին: Գիտեմ, որ «Պոգոնը» Լեհաստանի չեմպիոն դառնալու մեծ նպատակներ ունի: Ես ջանասիրաբար կաշխատեմ՝ լավագույն խաղս ցուցադրելու համար, որ օգնեմ թիմին մեր նպատակներին հասնելու գործում:

Կարող եմ ասել, որ հասկանում եմ, երբ մարդիկ ինձ հետ խոսում են, սակայն ժամանակ է հարկավոր, որ լեհերեն խոսեմ: Կփորձեմ հնարավորին չափ արագ լեհերեն սովորել»,- ասել է Բիչախչյանն ակումբի պաշտոնական ալիքի հետ զրույցում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա