Big Bang` «Loser»/«Անհաջողակ»
ԿՐԿՆԵՐԳ
Անհաջողակ, միայնակ, վախկոտ, որը ձևանում է խիզախ,
Չարակամ օրինազանց, հայելու մեջ դու
Ուղղակի անհաջողակ ես, միայնակ, սպիերով պատված սրիկա,
Կեղտոտ աղբ: Հայելու մեջ ես…
ՏՈՒՆ 1
Անկեղծ ասած, երբեք տեղս չեմ գտել այս աշխարհում,
Միշտ միայնակ եմ եղել:
Երկար ժամանակ է, ինչ մոռացել եմ սիրո մասին,
Չեմ կարող էլ հույսով լի սիրային երգեր լսել:
Ես ու դու, երկուսս էլ
Պարզապես տխուր ծաղրածուներ ենք`
Սանձված ու արդեն գրված սցենարով:
Շատ հեռուն եմ հասել, բայց գալիս եմ տուն,
Ուզում եմ ետ գնալ այն ժամանակները,
Երբ դեռ երիտասարդ էի:
ԱՆՑՈՒՄ
Ինչ-որ պահի սկսեցի ավելի շատ
Գետնին նայել, քան երկնքին:
Դժվար է նույնիսկ շնչել,
Ձեռքս եմ պարզել,
Բայց ոչ ոք այն չի փորձում բռնել: Ես…
ԿՐԿՆԵՐԳ
Անհաջողակ եմ, միայնակ, վախկոտ, որը ձևանում է խիզախ,
Չարակամ օրինազանց, հայելու մեջ դու
Ուղղակի անհաջողակ ես, միայնակ, սպիերով պատված սրիկա,
Կեղտոտ աղբ: Հայելու մեջ ես…
ՏՈՒՆ 2
Անավարտ շրջան է աղջիկների ու սխալների-
Սիրում եմ նրանց մեկ գիշերով, ապա ատում,
Երբ արևն է ծագում:
Չեմ կարող պատասխանատվություն կրել
Իմ եսակենտրոն հաճույքների համար,
Ամեն ինչ կործանում եմ, չեմ կարողանում կանգնեցնել
Այս վտանգավոր արագընթաց վազքը:
Հիմա հետաքրքրություններ չունեմ,
Հաճույք չեմ ստանում էլ,
Ես կանգնած եմ անդունդի եզրին, գնում եմ տուն,
Ուզում եմ ետ վերադառնալ հին ժամանակներին:
ԱՆՑՈՒՄ
Ինչ-որ պահի
Սկսեցի վախենալ մարդկանց աչքերից:
Հոգնել եմ լաց լինելուց, փորձեցի ժպտալ,
Բայց ոչ ոք չճանաչեց ինձ: Ես…
ԿՐԿՆԵՐԳ
Անհաջողակ եմ, միայնակ, վախկոտ, որը ձևանում է խիզախ,
Չարակամ օրինազանց, հայելու մեջ դու
Ուղղակի անհաջողակ ես, միայնակ, սպիերով պատված սրիկա,
Կեղտոտ աղբ: Հայելու մեջ ես…
ԱՆՑՈՒՄ
Անիծում եմ կապույտ երկինքները,
Երբեմն ուզում եմ ուղղակի հանձնվել,
Ուզում եմ ցտեսություն ասել:
Երբ դադարեմ թափառել այս ճանապարհի եզրին,
Հույս ունեմ կկարողանամ փակել աչքերս առանց ափսոսանքի:
ԿՐԿՆԵՐԳ
Անհաջողակ եմ, միայնակ, վախկոտ, որը ձևանում է խիզախ,
Չարակամ օրինազանց, հայելու մեջ դու
Ուղղակի անհաջողակ ես, միայնակ, սպիերով պատված սրիկա,
Կեղտոտ աղբ: Հայելու մեջ…
Ես անհաջողակ եմ,
Ես անհաջողակ եմ,
Ես անհաջողակ եմ…