Logo

Անպարտելի Բիվոլը հաղթել է Ալվարեսին ու պահպանել WBA վարկածով չեմպիոնի տիտղոսը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:07 / 08.05.2022Բռնցքամարտ
null

Լաս Վեգասի T-Mobile Arena-ում կայացել է բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի WBA վարկածով չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Բիվոլի (20-0) և սուպերմիջին քաշային կարգի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսի (57-2-2) մենամարտը:

Խաղարկվել է միայն Բիվոլի չեմպիոնական տիտղոսը:

12 ռաունդ տևած ծանր մենամարտի արդյունքում մրցավարների միաձայն որոշմամբ (115-113, 115-113, 115-113) հաղթող է ճանաչվել ռուս բռնցքամարտիկը: 

Անպարտելի Բիվոլը պահպանել է կիսածանր քաշային կարգի WBA վարկածով չեմպիոնի տիտղոսը:

Մենամարտից անմիջապես հետո 31-ամյա մեքսիկանցին ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկություն է հայտնել:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա