Logo

Բլեզ Պասկալն ասել է…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 19.06.2019ՄՇԱԿՈՒՅԹ
es ashxatum em 2 9 - Բլեզ Պասկալն ասել է...
  • Մի՛ փորձիր երկարացնել կյանքդ՝ ավելի լավ է տարիներդ ավելի շատ կյանքով լցնես:

 

  • Եթե ես հավատամ Աստծուն, ինչպես նաև որ կա կյանք մահից հետո, իսկ դու չհավատաս, և եթե պարզվի, որ Աստված գոյություն չունի, երկուսս էլ կկորցնենք, երբ մահանանք: Չնայած, եթե Աստված գոյություն ունի, դու միևնույն է ամեն ինչ կկորցնես, իսկ ես ամեն ինչ ձեռք կբերեմ:

 

  • Ցանկանո՞ւմ ես, որ մարդիկ քո մասին լավը մտածեն: Այդ դեպքում ինքդ քո մասին լավը մի՛ խոսիր:

 

  • Դժվար ժամանակներում սրտումդ ինչ-որ գեղեցիկ բան ունեցի:

 

  • Ավելի լավ է ապրեմ այնպես, ասես Աստված գոյություն ունի և հետա գիտակցեմ, որ նա իրականում գոյություն չի ունեցել, քան ապրել այնպես, ասես նա գոյութոյւն չունի, իսկ հետո գիտակցեմ, որ նա գոյություն ունի: 

 

  • Մարդը երբեք չարիք չի գործում այնքան վստահ և ուրախ, քան այն ժամանակ, երբ գործում է հիմնվելով կրոնական համոզմունքների վրա:

 

  • Երևակայությունն ամեն ինչ է որոշում:

 

  • Մեզ չի բավարարում իրական կյանքը, մենք ցանկանում ենք, որ ուրիշները տեսնեն, որ մենք հորինված կյանքով ենք, մենք ցանկանում ենք ուրիշների աչքերում չերևալ այնպիսին, ինչպիսին որ իրականում ենք:

 

  • Բոլոր մարդկանց դժբախտությունները գալիս են նրանից, որ վերջիններս չեն կարողանում միայնակ հանգիստ նստել սենյակում: 

 

  • Խելագարությունը միակ բանն է, ինչը մխիթարում է մեզ մեր դժվբախտությունների համար: Եվ, այնուհանդերձ, այն ինքնին ամենամեծ տառապանքն է: 

 

  • Հասարակության վրա ամենամեծ ազդեցությունն ունեն ոչ թե նրանք, որոնք օրենքներ են գրում, այլ նրանք, որոնք երգե՛ր են գրում, երգե՛ր:

 

  • Եթե չափից շատ չես սիրում՝ բավականաչափ չես սիրում: 

 

  • Անկասկած, մենք պետք է ճշմարտություն փնտրենք, և երբ հրաժարվում ենք դրանից, դրանով ցույց ենք տալիս, որ մարդկանց ճշմարտությունից շատ ենք գնահատում:

 

  • Երջանկությունը ո՛չ մեր ներսում է, ո՛չ էլ մեզնից զատ: Երջանկությունը մեր՝ Աստծո հետ միաձուլման մեջ է:

 

  • Մտքի գերագույն գործառույթը մարդուն ցույց տալն է, որ որոշ բաներ գիտակցության սահմաններից դուրս են:

 

  • Փոքր բաները մխիթարում են մեզ, քանի որ փոքր բաները նաև տանջում են մեզ:

 

  • Մարդը ո՛չ հրեշտակ է, ո՛չ էլ հրեշ:

 

  • Մարդիկ ապրում են անսահման մեծի և անսահման փոքրի մեջտեղում:

 

  • Շատ կամ քիչ գինի՝ էական չէ: Եթե անգամ ոչ մի գինի էլ չտաք նրան, նա չի գտնի ճշմարտությունը: Նույնը տեղի կունենա այնժամ, երբ շատ գինի տաք նրան:

 

  • Արդարությունն առանց ուժի անկարող է, իսկ ուժն առանց արդարության՝ բռնակալական:

 

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա