Logo

Բոնուչին կարող է որակազրկվել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:15 / 13.01.2022ՍՊՈՐՏ

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է որակազրկվել Իտալիայի սուպերգավաթի շրջանակում «Ինտերի» դեմ կայացած խաղում (1-2) ցուցաբերած վարքի համար։

Միլանյան ակումբի քարտուղար Մոցիլոն բուռն է նշել Ալեքսիս Սանչեսի՝ 121-րդ րոպեին խփած գոլը, որը «Ինտերին» հաղթանակ պարգևեց։ Բոնուչին, որը նրան մոտ էր գտնվում, ափերից դուրս էր եկել ու բղավել ֆունկցիոների վրա։

«Մի՛ տոնիր ինձ մոտ, ի՞նչ ես անում, ես քեզ կսպանեմ»,- ասել է ֆուտբոլիստը։ Մոցիլոն փորձել է հրել ֆուտբոլիստին։

Il Tempo-ի հաղորդմամբ՝ այդ դրվագը տեսախցիկները ֆիքսել են։ Դա կարող է հանգեցնել մարզական դատարանում Բոնուչիի որակազրկմանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա