Logo

«Բորդոյին» կարող են իջեցնել Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոն

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:08 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Բորդո

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման հանձնաժողովն ուժի մեջ է թողել «Բորդո» ակումբը երկրի առաջնության 3-րդ դիվիզիոն տեղափոխելու մասին որոշումը։

Ֆինանսական ստուգմամբ՝ ակումբում հայտնաբերվել էին խախտումներ, որոնց պատճառով հունիսի 14-ին որոշվել էր պատժամիջոց կիրառել։ Սակայն «Բորդոյի» ղեկավարությունը, չհամաձայնելով ֆեդերացիայի որոշմանը, բողոքարկել էր այն։ Բողոքարկումը մերժվել է, բայց ակումբի նախագահ Ժերար Լոպեսը մտադիր է շարունակել պայքարը։

RMC Sport-ի տեղեկություններով՝ եթե Լոպեսը չհասնի հաջողության, ապա «Բորդոն» կարող է դիմել՝ սնանկ ճանաչվելու համար։ Այդ դեպքում թիմը գալիք մրցաշրջանը կսկսի արդեն ոչ թե 3-րդ, այլ 5-րդ դիվիզիոնում։

2021/22  մրցաշրջանում «Բորդոն» վերջին տեղն էր գրավել Լիգա 1-ում և դուրս է մնացել ֆրանսիական ֆուտբոլի էլիտար խմբից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա