Logo

Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստը նոր թիմ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:10 / 31.08.2022Բասկետբոլ
Պաշտոնական
null

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, ամերիկացի Ռայան Բոթրայթը տեղափոխվել է ռուսական «Ավտոդոր», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա բասկետբոլիստն ու Սարատովը ներկայացնող ակումբը ստորագրել են 1 տարվա համաձայնագիր:

Հիշեցնենք, որ Բոթրայթը 2019/2020 մրցաշրջանում խաղացել էր «Ավտոդորի» կազմում:

Նախորդ մրցաշրջանն ամերիկացի բասկետբոլիստն անցկացրել էր Ֆրանսիայի առաջնությունում ելույթ ունեցող «Փարիզ» ակումբում: Միջինը մեկ խաղում վաստակել է 12,1 միավոր, կատարել 4,8 արդյունավետ փոխանցում, տիրել 2,6 անդրադարձի և իրականացրել 1 խլում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա