Logo

Էդին Թերզիչը՝ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:35 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Էդին Թերզիչ

39-ամյա գերմանացի մասնագետ Էդին Թերզիչը նշանակվել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ Թերզիչը վաղը 3 տարվա պայմանագիր կկնքի դորտմունդյան թիմի հետ: Անցյալ տարվա ամռանը Թերզիչը նշանակվել էր «Բորուսիայի» տեխնիկական տնօրեն: Այդ հաստիքը նա կզբաղեցնի մինչև հունիսի 30-ը:

Ընդհանուր առմամբ՝ Թերզիչը «Բորուսիայի» համակարգում է 2010 թվականից, երիտասարդ մասնագետը դորտմունդյան գրանդը գլխավորել էր նաև 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի հունիս:

Հիշեցնենք՝ ուրբաթ «Բորուսիան» հայտարարել էր գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեին հեռացնելու մասին, որը թիմը գլխավորել էր անցյալ տարվա ամռանը: Դորտմունդցիները Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 2-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա