Logo

Դորտմունդի «Բորուսիան» հաստատեց հերթական տրանսֆերը (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:39 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Բորուսիա-Սալիհ Օզջան

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է «Քյոլնի» կիսապաշտպան Սալիհ Օզջանի հետ պայմանագիր կնքելու մասին՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ թուրք ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել և պայմանագիր կնքել դորտմունդյան ակումբի հետ մինչև 2026 թվականը։ Օզջանն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «իշամեղուների» ճամբարին:

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում 24-ամյա Օզջանը «Քյոլնի» կազմում անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա