Logo

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» այսօր ընկերական խաղ կանցկացնի Ուկրաինայի հավաքականի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:25 / 11.05.2022ՍՊՈՐՏ
Բորուսիա-Ուկրաինա

Ուկրաինայի հավաքականը, նախապատրաստվելով ԱԱ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչին և Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումներին, ուսումնամարզական հավաք է սկսել, որի ընթացքում կանցկացնի մի քանի հանդիպում՝ տեղեկացնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսօր Ալեքսանդր Պետրակովի գլխավորած ընտրանին Գերմանիայում՝ «Բորուսիա Պարկ» ստադիոնում, կմրցի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ (մեկնարկը՝ 22:45-ին):

Հիշեցնենք՝ ուկրաինացիները մարտին չեն կարողացել անցկացնել ԱԱ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի՝ Շոտլանդիայի դեմ հանդիպումը (այս խաղը կկայանա հունիսի 1-ին) Ռուսաստանի՝ Ուկրաինայում սկսած ռազմական հատուկ գործողության պատճառով, որը մինչև այժմ շարունակվում է:

Պետրակովի թիմն առաջիկա տնային հանդիպումները կանցկացնի Լեհաստանում, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի շրջանակում նախատեսված մրցավեճը (հունիսի 11):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա