Logo

«Բորուսիայում» զարմացած են Հալանդի խոսքից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:52 / 16.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը մեկնաբանել է Էրլինգ Հոլանդի խոսքը։ Նորվեգացի հարձակվողը հայտարարել էր, որ ակումբն իր վրա ճնշում է գործադրում ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում։

«Մենք զարմացած էինք Էրլինգի խոսքից։ Այս պահին ժամկետներ ու վերջնաժամկետներ սահմանված չեն, անգամ բանակցություններ դեռ չեն եղել։

Բայց այն, որ մենք ցանկանում ենք ու պետք է բանակցություններ վարենք, լիովին պարզ է ու ակնհայտ. դա պրոֆեսիոնալ մոտեցում է»,- ասել է Ցորկը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա