Logo

NBA. «Սելտիքսը» «Գոլդեն Սթեյթի» դեմ եզրափակիչ սերիայում կրկին առավելություն է ստացել (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 09.06.2022Բասկետբոլ
Սելտիքս-Գոլդեն Սթեյթ

Բոստոնում կայացել է NBA-ի եզրափակիչ սերիայի՝ «Բոստոն Սելտիքս» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» 3-րդ հանդիպումը: Մրցավեճն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 116:100 հաշվով։ Այս հաղթանակը «Սելտիքսին» հնարավորություն է տվել սերիայում կրկին առաջ անցնել հաշվի մեջ (2-1):


«Բոստոնի» կազմում ամենաարդյունավետը Ջեյլեն Բրաուննն էր՝ 27 միավոր, 9 անդրադարձ և 5 արդյունավետ փոխանցում: Այս խաղում «Ուորիորզի» կազմում ամենաարդյունավետն էին Ստեֆեն Քարին (29 միավոր, 4 անդրադարձ, 2 արդյունավետ փոխանցում) և Քլեյ Թոմփսոնը (25 միավոր, 3 անդրադարձ, 3 արդյունավետ փոխանցում):

Թիմերի միջև հաջորդ հանդիպումը նույնպես կկայանա Բոստոնում (հունիսի 11):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա