Logo

NBA. «Սելտիքսը» եզրափակիչ սերիայի առաջին խաղում հաղթել է «Գոլդեն Սթեյթին» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:30 / 03.06.2022Բասկետբոլ
Սելտիքս-Գոլդեն Սթեյթ

Սան Ֆրանցիսկոյում կայացել է NBA-ի եզրափակիչ սերիայի՝ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Բոստոն Սելտիքս» առաջին հանդիպումը:

Եզրափակիչ շարքի անդրանիկ խաղն ավարտվել է «Սելտիքսի» հաղթանակով՝ 120:108 հաշվով։ 


36-ամյա Էլ Հորֆորդը լավագույնն էր «Բոստոնում»՝ 26 միավոր, 6 անդրադարձ և 3 արդյունավետ փոխանցում: Հորֆորդի խաղընկերը՝ Ջեյսոն Տեյտումը, դարձել է դաբլ-դաբլի հեղինակ (12 միավոր, 5 անդրադարձ և 13 ասիստ):

Այս մրցավեճում ամենաարդյունավետ խաղացողն էր «Գոլդեն Սթեյթի» ամերիկացի պաշտպան Ստեֆ Քարին (34 միավոր, 5 անդրադարձ, 5 արդյունավետ փոխանցում): 

Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կրկին կկայանա Սան Ֆրանցիսկոյում (հունիսի 6):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա