Logo

NBA. «Բոստոնը» 20 միավորի առավելությամբ հաղթել է «Մայամիին»՝ հավասարեցնելով շարքի հաշիվը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:52 / 24.05.2022Բասկետբոլ
null

Բոստոնում կայացել է NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի՝ «Բոստոն Սելտիքսի» և «Մայամի Հիթի» միջև եզրափակիչ սերիայի 4-րդ հանդիպումը: Մրցավեճն ավարտվել է տանտերերի՝ խոշոր հաշվով հաղթանակով՝ 102:82:

«Սելտիքսի» 24-ամյա աստղային հարձակվող Ջեյսոն Տեյտումը վաստակել է  31 միավոր, տիրել 8 անդրադարձի և 5 արդյունավետ փոխանցում կատարել։ Պաշտպան Վիկտոր Օլադիպոն 23 միավորով, 4 անդրադարձով և 6 արդյունավետ փոխանցումով ամենաարդյունավետն է եղել «Հիթի» կազմում:

Այսպիսով՝ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայում կրկին հաշիվը հավասարվեց՝ 2:2: Շարքի 5-րդ հանդիպումը կկայանա «Մայամի Հիթի» խաղահրապարակում (մայիսի 26):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա