Logo

Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը հաղթեց՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:21 / 24.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրվա երեկոյան մրցահերթում պայքարի դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը (80կգ):

Հայ բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչի համար մենամարտում միավորներով՝ 5-0 հաշվով հաղթանակի հասավ մոլդովացի Դմիտրի Կոսցյուկի նկատմամբ:

Հիշեցնենք՝ այսօր՝ ցերեկային մրցահերթում, Ջանիկ Սահակյանը (54 կգ) 1/8 եզրափակիչում պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևին, իսկ Նարեկ Զախարյանը (71 կգ) 1/16 եզրափակիչում զիջել էր սլովակ Միխալ Թաքակսին։ Իսկ նախօրեին էլ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը 1/16 եզրափակիչում հաղթել էր լեհ Բարտոշ Գոլեբիևսկիին։ Նա վաղը՝ ցերեկը, կմրցի գերմանացի Բոկայ Կևին Շչումանի հետ։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա