Logo

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը՝ փոխչեմպիոն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:04 / 30.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ 

Մինչև 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում 2-3 հաշվով պարտվել է բելգիացի Վասիլ Ուստուրոյին՝ բավարարվելով արծաթե մեդալով: Եզրափակիչի ճանապարհին Բազեյանը հաղթել էր թուրք Բաթուհան Չիտֆչիին և իսպանացի Խավյեր Դիաս Իբանյեսին:

Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) չեմպիոնի կոչումն է վիճարկելու ֆրանսիացի Լունե Համրաուի հետ։ Գյումրեցին արդեն պայքարից դուրս է թողել անգլիացի Ջոզեֆ Թյերսին, չեխ Պետեր Նովակին և հունգարացի Ռիչարդ Կովաչին։

86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը չեմպիոնի կոչումն է վիճարկելու վրացի Գեորգի Կուշինաշվիլիի հետ։ Մեր մարզիկն արդեն հանդիսատեսի է վերածել բուլղարացի Կրիստիան Դիմիտրով Ստեֆանովին, բելգիացի Վիկտոր Շելստրատին և լեհ Տոմաշ Նեդզվեցկիին։

60 կգ քաշային կարգում Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը մրցելու է իսպանացի Խոսե Բրոտոնս Կուիլեսի հետ։ Ջավախքցի բռնցքամարտիկը պայքարից դուրս է թողել իտալացի Ջանլուկա Ռուսոյին, իռլանդացի Պոլ Ջոն Հալեին և հունգարացի Ռոլանդ Վերեշին։

Եզրափակիչ մենամարտերը կարող եք դիտել «Վիվառո Սպորտ» հեռուստաալիքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա