Logo

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
13:47 / 12.01.2022ՍՊՈՐՏ

Հայ բռնցքամարտիկներն ամենայն պատասխանատվությամբ են պատրաստվում միջազգային տարբեր կարևոր մրցումներով հագեցած նոր մրցաշրջանին։

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությանը հայտնել է, որ ընտրանու կազմը կհստակեցվի հունվարի 24-29-ը Երևանում նախատեսված Հայաստանի առաջնության արդյունքներով։ Հաղթողները և մրցանակակիրները, ընդգրկվելով հավաքականում, կպատրաստվեն մայիսի 21-31-ը մայրաքաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Բուն նախապատրաստությունը կսկսվի փետրվարի 7-20-ը Ծաղկաձորում ծրագրված ուսումնամարզական հավաքով։ Դրան կհաջորդեն փետրվարի 25-ից մարտի 9-ն արդեն Երևանում նախատեսված պարապմունքները։

Ընթացքում, ինչպես նշել է մարզիչը, տղաները կմասնակցեն նաև 1-2 միջազգային մրցաշարի։ Ընդգրկուն այդ ծրագրի ավարտին կհայտարարվի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցների կազմը։

Արդեն իսկ հայտնի է, որ Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկներն իրենց ունակություններն են դրսևորելու մարտի 11-24-ը Խորվաթիայում կայանալիք մինչև 22 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա