Logo

Բրեյթվեյթը «Բարսելոնայից» խոշոր գումար է պահանջում պայմանագիրը խզելու համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:33 / 25.08.2022ՍՊՈՐՏ
Մարտին Բրեյթվեյթ

Դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը ցանկանում է գումարային փոխհատուցում ստանալ՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ պայմանագիրը խզելու համար, հայտնում է Marca-ն։

31-ամյա ֆուտբոլիստը պահանջում է 5 միլիոն եվրո։ Հարձակվողն այդքան գումար կվաստակեր երկու տարում, եթե մինչև պայմանագրի ավարտը մնար ակումբում։

Բրեյթվեյթի ծառայություններով իսպանական «Մալյորկան» է հետաքրքրված։ Ակումբը սպասում է, թե երբ ֆուտբոլիստն ազատ գործակալ կդառնա։ Հարձակվողի հետ անձնական պայմանագրի մանրամասները դեռ համաձայնեցված չեն, քանի որ դանիացու ֆինանսական պահանջները բարձր են։

Բրեյթվեյթը «Բարսելոնա» է տեղափոխվել 2020 թվականի փետրվարին։ Կատալոնական ակումբում անցկացրած 58 խաղում նա 10 գոլ է խփել։ Transfermarkt-ը 6 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա