Logo

Բրավոն կարող է վերադառնալ Իսպանիա

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 23.03.2017ՍՊՈՐՏ
3829248200000578 3785570 image a 21 1473690553611 - Բրավոն կարող է վերադառնալ Իսպանիա

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն հայտնվել է «Վիլյառեալի» հետաքրքրությունների շրջանակում:

Տեղեկացվում է, որ «դեղին սուզանավի» ղեկավարությունը չիլիացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Սերխիո Ասենխոյի փոխարինող, որը հերթական անգամ խաչաձև կապաններն է պատռել:

Բացի այդ, Բրավոյի տրանսֆերային իրավունքները ցանկանում են ձեռք բերել «Միլանը» և «Լայպցիգը»:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին Բրավոն համալրեց «քաղաքաբնակների» շարքերը, սակայն մի քանի ամիս անց կորցրեց Պեպ Գվարդիոլայի վստահությունը և իր տեղը հիմնական կազմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա