Logo

Չարլզ Օլիվեյրան սկանդալային մեղադրանք է ներկայացրել Արիզոնայի մարզական հանձնաժողովին 

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:31 / 16.06.2022Խառը մենամարտեր
Արիզոնայի հանձնաժողով

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրան հայտարարել է, որ Արիզոնայի մարզական հանձնաժողովը ցանկանում էր, որ UFC 274-ում նա պարտվի ամերիկացի Ջասթին Գեյջիին։

Մենամարտից առաջ բրազիլացին չէր կարողացել տեղավորվել սահմանված քաշային կարգի շրջանակում, ինչի պատճառով զրկվել էր չեմպիոնի գոտուց։ Ի վերջո, նա շահեց մրցամարտը, բայց տիտղոսը չպահպանեց։ Օլիվեյրան կարծում է, որ Մարզական հանձնաժողովը տենչում էր իր պարտությունը, քանի որ Գեյջին Արիզոնայից է։ 

«Նույնիսկ եթե ոտքս կտրեին, քաշս չէր փոխվելու։ Մարզական հանձնաժողովը թալանեց ինձ։ Այդպիսին է իրականությունը։ Նրանք ցանկանում էին զրկել ինձ գոտուց, հոգեբանորեն ազդել ինձ վրա, բայց ոչինչ չստացվեց։

Ամբողջ դիվիզիոնին և աշխարհին ցույց տվեցի, որ ես Չարլզ Օլիվեյրան եմ՝ թեթև քաշի չեմպիոնը։ Էական չէ, թե նրանք ինչպես կփորձեն ազդել ինձ վրա. ես չեմպիոն եմ»,- Օլիվեյրայի խոսքը մեջբերում է ESPN-ը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա