Logo

Բրազիլիան ամենաշատ ներկայացուցիչն ունի արտասահմանյան լիգաներում (թոփ-10)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:55 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է այն երկրների դասակարգման աղյուսակը, որոնց խաղացողներն ամենալայն ներկայացվածությունն ունեն արտասահմանյան առաջնություններում։ Ուսումնասիրության համար դիտարկվել է 80 երկրի ֆուտբոլային ասոցիացիա և 135 լիգա:

Ցուցակը գլխավորում է Բրազիլիան: Այս երկրի 1219 ֆուտբոլիստ ելույթ է ունենում արտասահմանյան առաջնություններում։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 978 ներկայացուցիչով, 815 ֆուտբոլիստ էլ այլ երկրների լիգաներում ունի Արգենտինան:

Լավագույն տասնյակում են նաև Անգլիան (525), Գերմանիան (441), Կոլումբիան (425), Իսպանիան (409), Խորվաթիան (400), Սերբիան (379) և Նիդեռլանդները (367): 

Ամբողջական ցանկին ծանոթացեք՝ սեղմելով այստեղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա