Logo

Բրազիլիայի հավաքականը հանրահայտ մասնագետին դիտարկում է որպես Տիտեի հնարավոր փոխարինող

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:23 / 07.04.2022ՍՊՈՐՏ
Տիտե - Գվարդիոլա

Բրազիլիայի հավաքականը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Պեպ Գվարդիոլային՝ հայտնում է իսպանական Marca պարբերականը:

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչին համարում է Տիտեին փոխարինելու իդեալական թեկնածու: Տիտեն հեռանալու է ԱԱ 2022-ի ավարտից հետո:

Ֆեդերացիան արդեն կապ է հաստատել կատալոնացի մասնագետի եղբոր ու գործակալ Պերե Գվարդիոլայի հետ։

Պեպին առաջարկվել է պայմանագիր մինչև ԱԱ 2026-ը ներառյալ՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա