Logo

Բրեյթվեյթ. «Մեծ պատիվ էր «Բարսելոնան» ներկայացնելը»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:28 / 01.09.2022ՍՊՈՐՏ
null

Դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայից» հեռանալը։ Սեպտեմբերի 1-ին «Կապտանռնագույնները» հայտնեցին, որ երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը 31-ամյա ֆուտբոլիստի հետ։

«Ինձ համար մեծ պատիվ էր «Բարսելոնան» ներկայացնելը։ Ես միշտ ամբողջ ուժերս տվել եմ հանուն երկրպագուների և ակումբի ու միշտ երախտապարտ կլինեմ աջակցության համար»,- գրել է դանիացին Թվիթերում։

Բրեյթվեյթը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լեգանեսից» 2020 թվականի ձմռանը։ Լա լիգայում անցկացրած 44 խաղում նա խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Սպասվում է, որ դանիացին կհամալրի կատալոնական «Էսպանյոլի» շարքերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա