Logo

«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչը խոսել է Էրիկսենի ֆիզիկական պատրաստվածության մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:33 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Թոմաս Ֆրանկ-Էրիկսեն

Ավելի քան մեկ շաբաթ է անցել այն պահից, երբ դանիացի Քրիստիան Էրիկսենը միացավ անգլիական «Բրենթֆորդին», սակայն 29-ամյա կիսապաշտպանի խաղադաշտ վերադառնալու հարցը շարունակում է բաց մնալ։ Դրա վերաբերյալ հստակ տեղեկություն չի կարողացել հայտնել նաև ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը, որն Էրիկսենի ֆիզիկական պատրաստականությանն է անդրադարձել «Մանչեսթեր Սիթիի» հետ այսօրվա խաղին նախորդած ասուլիսին։

«Շատ հաճելի է նրան տեսնել խաղադաշտում։ Մարզումից հետո զրուցել եմ Քրիստիանի հետ, որն անչափ ուրախ ու երջանիկ է կրկին թիմի և ակումբի մասը դառնալու համար։ Իր տեսակով նա ֆանտաստիկ կերպով ներդաշնակում է մեր մշակույթին»,- Ֆրանկի կարծիքը ներկայացրել է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը։

Մարզիչը հայտնել է նաև, որ շարունակելու է մշտական շփումները ֆուտբոլիստի հետ։ «Մի բան կարելի է հստակ ասել՝ նա չի խաղալու «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Նրա վերաբերյալ որոշումները կայացնելու ենք ամենօրյա ռեժիմով։ Էրիկսենը լավ տպավորություն է թողնում, բայց ուզում ենք, որ մինչև լուրջ հանդիպման մասնակցելը նա մի քանի րոպե հանդես գա ընկերական մրցավեճում»,- նշել է մարզիչը։

Էրիկսենը սրտի կանգ էր տարել անցյալ տարվա ամռանը՝ Եվրոպայի առաջնության Դանիա - Ֆինլանդիա (0:1) խաղի ժամանակ։ Դրանից հետո նա չի մասնակցել պաշտոնական հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա