Logo
ՍՊՈՐՏ / Կինո
Հեղինակ

Դինա Սամվելյան

11:11 / 23.06.2022Կինո
Բրեդ Փիթ

Բրեդ Փիթը՝ կինոկարիերան ավարտելու մասին. «Ես արդեն սպառվել եմ»

GQ ամսագրին տված հարցազրույցում հոլիվուդյան օսկարակիր դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ այժմ իր համար դժվար է նկարահանվել ֆիլմերում։

«Կարծում եմ՝ արդեն սպառվել եմ, կարիերայիս վերջին փուլում եմ գտնվում», - ասել է 58-ամյա հոլիվուդյան դերասանը: «Սա վերջին կիսամյակը կամ եռամսյակն է. Ի՞նչ կլինի այս հատվածում: Ինչպե՞ս եմ ցանկանում այն ​​նախագծել», -հռետորական հարց է տվել դերասանը:

Մինչ մեծ կինոյից հեռանալը, դերասանն անպայման կխաղա մի քանի ֆիլմերում։ Օրինակ՝ «Արագընթաց գնացք» մարտաֆիլմը կթողարկվի օգոստոսին, իսկ, Deadline-ի փոխանցմամբ, Apple-ը գնել է «Ֆորմուլա 1» ֆիլմի իրավունքները, որում գլխավոր դերը կխաղա Փիթը։

Դերասանը հավանաբար պրոդյուսերական աշխատանքով կզբաղվի։ Հիշեցնենք, որ նրան է պատկանում Plan B պրոդյուսերական ընկերությունը, որը վերջին 20 տարիների ընթացքում ունի 3 օսկարակիր ֆիլմ: 

 

Լրահոս