Logo

Բրիտանացի վազորդը մարաթոնյան վազքից հետո տուն վերադառնալիս մահացել է

21:35 / 26.04.2023Աթլետիկա
null

Բրիտանացի վազորդ Սթիվ Շենքսը մահացել է Լոնդոնի հանրահայտ մարաթոնյան վազքին մասնակցելուց հետո տուն վերադառնալու ճանապարհին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

«Լոնդոնյան մարաթոնի յուրաքանչյուր կազմակերպիչ և մասնակից խորապես վշտացած է Սթիվ Շենքսի մահվան լուրից: Նա կիրակի վազքի ավարտից հետո տուն էր վերադառնում: Սթիվը 45 տարեկան էր և շատ փորձառու վազորդ, որը բազմաթիվ մարաթոնների էր մասնակցել։ Կիրակի նրա արդյունքը 2 ժամ 53 րոպե 26 վայրկյան էր:

Բոլոր նրանք, ովքեր ներգրավված են Լոնդոնի մարաթոնի կազմակերպման մեջ, իրենց խորին ցավակցությունն են հայտնում նրա ընտանիքին և ընկերներին»,- նշված է մարաթոնի կազմակերպիչների հայտարարության մեջ։

Սթիվ Շենքսի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա