Logo

Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրեց «Չելսիի» վաճառքը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:42 / 25.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Չելսի ֆուտբոլային ակումբ

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արտոնագիր է տրամադրել, որը թույլ է տալիս վաճառել «Չելսի» ֆուտբոլային ակումբը՝ հայտնում է Մեծ Բրիտանիայի մշակույթի և սպորտի նախարար Նադին Դորիսը։

Ավելի վաղ Լոնդոնի «Չելսիի» վաճառքին հավանություն էր տվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը։ Ակումբը, որը նախկինում պատկանում էր ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին, ձեռք կբերի ամերիկացի գործարար Թոդ Բոելիի կոնսորցիումը։ Գործարքի արժեքը գնահատվում է 5,33 մլրդ դոլար։

Փետրվարի 26-ին Բրիտանիայի իշխանությունը պատժամիջոցներ էր կիրառել Աբրամովիչի նկատմամբ (Ռուսաստանի՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական հատուկ գործողության պատճառով), ինչի արդյունքում նա ստիպված էր եղել ակումբի կառավարումը փոխանցել «Չելսիի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին։

Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելել են Աբրամովիչին շահույթ ունենալ ակումբի բաժնետոմսերի վաճառքից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա