Logo

Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 01.11.2021ՍՊՈՐՏ
A59A0220Hovhannes Bachkov Olympics 2020 - Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Բելգրադում ընթանում է բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը։

1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց իտալացի Ջիանլուիջի Մալանգայի հետ և 3-2 հաշվով հաղթանակի հասավ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Ավելի վաղ Բաչկովը 1/16 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տոնել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչի համար մենամարտերում պարտվել են 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 57 կգ քաշային Արթուր Բազեյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա