Logo

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով, Մանասյանը՝ պարտվել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.10.2021ՍՊՈՐՏ
Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով Մանասյանը՝ պարտվել - Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով, Մանասյանը՝ պարտվել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացավ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը:

51 կգ քաշայինների 1/16 եզրափակիչից մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը՝ վստահ հաղթանակ տոնելով Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Արգիշտի Տերտերյանի հետ պայքարում: 1/8 եզրափակիչում Հովհաննիսյանը կմենամարտի ԱՄՆ ներկայացուցիչ Հիլ Ռոսկոյի հետ:

92 կգ քաշային կարգի 1/32 եզրափակիչում պարտություն կրեց Նարեկ Մանասյանը:

Այսօր ռինգ դուրս կգան 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը և 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Եղիկյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ, իսկ Կարեն Տոնականյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա