Logo

Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Այսօր պայքարը կսկսի Արման Դարչինյանը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 09.09.2019ՍՊՈՐՏ
3769 - Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Այսօր պայքարը կսկսի Արման Դարչինյանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:44

-

-

Եկատերինբուրգում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը: Նախօրեին կայացել է վիճակահանության արարողությունը, և մեր 8 ներկայացուցիչները իմացել են իրենց մրցակիցներին:

Մեր պատվիրակներից առաջինը ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որի մրցակիցը նախնական փուլում կլինի անգլիացի Մարկ Դիկինսոնը: Այս զույգի հաղթողը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի Կոսովոն ներկայացնող Ջաբեր Այֆայֆի հետ:

Եվրոպայի չեմպիոններ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) և Հովհաննես Բաչկովը (63 կգ) մրցահարթակ դուրս կգան սեպտեմբերի 14-ին՝ պայքարը սկսելով 1/16 եզրափակիչից:

Հիշեցնենք, որ աշխարհի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, քանի Օլիմպիական միջազգային կոմիտեն զրկել է մարզաձևի միջազգային մարմնին ճանաչումից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա