Logo

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը որակազրկվել է 2 տարով

13:16 / 04.04.2023Բռնցքամարտ
null

Բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Խանը երկու տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար, հաղորդում է Բրիտանական հակադոպինգային գործակալությունը (UKAD)։

Առաջին կիսամիջին քաշային կարգում WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել բրիտանացի Կել Բրուկի դեմ մենամարտից հետո։ Այդ մենամարտը կայացել է 2022 թվականի փետրվարին և 6-րդ ռաունդում ավարտվել Բրուկի հաղթանակով։

2022-ի մայիսին կարիերան ավարտելու մասին հայտարարած 36-ամյա Խանը խոստովանել է, որ խախտել է հակադոպինգային կանոնները, սակայն նշել է, որ դա միտումնավոր չի եղել։

Որակազրկումն ուժի մեջ է մտել 2022թ․ ապրիլի 6-ից և կավարտվի 2024թ․ ապրիլի 5-ին։

Ամիր Խանը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 34 հաղթանակ (21 նոկաուտ) ու կրել 6 պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա