Logo

Մեկնարկել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:25 / 06.07.2022Բռնցքամարտ
null

Հուլիսի 5-ին Դինամո մարզահամալիրում մեկնարկել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է 190-ից ավելի մարզիկ։

Առաջնության մեկնարկային օրը կայացել է 41 մենամարտ։ Մեկնարկային մենամարտերում լավ տպավորություն են թողել ու հաղթանակ տարել 46 կգ քաշայիններ Հարութ Բադալյանն ու Նարեկ Մարգարյանը, 48 կգ քաշային Դավիթ Ջանիկյանը, 50 կգ քաշային Էրիկ Միրզոյանը, 52 կգ քաշային Վահե Գրիգորյան, 57 կգ քաշային Էրիկ Գյուրջինյանը, 63 կգ քաշային Հայկ Վարդանյանը, 66 կգ քաշային Արթուր Աբրահամյանը և գերծանր քաշային Գուրգեն Թորոսյանը։

Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա