Logo

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:18 / 27.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը։

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը քառորդ եզրափակիչում ուժերը չափեց թուրք բռնցքամարտիկ Բաթուհան Չիտֆչիի հետ, հաղթեց 4-1 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Հայաստանի բռնցքամարտիկներից քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել է նաև Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը, որը դարձել է այս ստուգատեսում մրցանակային տեղ ապահոված մեր առաջին մարզիկը։

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներից պարտվել ու մրցասպարեզը լքել էին Դավիթ Չալոյանը, Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ)։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա