Logo

Բռնցքամարտի ԵԱ. Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի հայ մարզիկի հետ

21:23 / 25.04.2024Բռնցքամարտ
null

Բարեղամ Հարությունյանը (48 կգ) Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ եզրափակիչ:

Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում 4-1 հաշվով հաղթեց սերբ Ռադե Յոքսիմովիչին: Երեք ռաունդներում էլ 35-ամյա Հարությունյանն ուներ առավելություն:

Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Եվրոպայի գործող չեմպիոնին:

Հարությունյանը եզրափակիչում կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանի հետ: Այս քաշային կարգի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 28-ին:

Ավելի վաղ կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ) պարտվել էին կիսաեզրափակիչի մենամարտերում և բավարարվել բրոնզե մեդալով:

Հիշեցնենք, որ քիչ անց տղամարդկանց պայքարում կփորձեն եզրափակիչ դուրս գալ նաև Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):

Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա