Logo

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը ևս կիսաեզրափակիչում է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:16 / 27.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը։

Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակիչում առավելության հասավ հույն մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ 

Հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչի ուղեգրեր են նվաճել նաև Ռաֆայել Հովհաննիսյանը, Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը՝ այս ստուգատեսում ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Պարտվել ու մրցասպարեզը լքել էին Գուրգեն Մադոյանը Դավիթ Չալոյանը, Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ)։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա