Logo

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:19 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը 5-0 հաշվով հաղթանակի հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևվսկիի նկատմամբ և նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր: 

Վաղը պայքարի մեջ կմտնեն Ջանիկ Սահակյանը (54 կգ, 1/8 եզրափակիչ) և Նարեկ Զախարյանը (71 կգ, 1/16 եզրափակիչ), որոնք կմրցեն համապատասխանաբար Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևի ու սլովակ Միխալ Թաքակսի հետ։ Երեկոյան Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/8 եզրափակիչում կպայքարի մոլդովացի Դմիտրի Կոսցյուկի հետ։

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի մարզիկների ելույթների մանրամասն ժամանակացույցը


«Vivaro Media»-ն բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական մեդիա գործընկերն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա