Logo

Երիտասարդների ԵԱ. Հայաստանը նվաճել է 1 ոսկե և 2 արծաթե մեդալ

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:18 / 22.04.2022Բռնցքամարտ
Երիտասարդների ԵԱ-2022

1 ոսկե և 2 արծաթե մեդալ գրանցվեց Հայաստանի հաշվին Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

Մեր երրորդ մրցանակակիրն է Համլետ Ադամյանը։Երևանցի մարզիկը մինչև 80 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվել է հույն Միխայիլ Ցամալիդիսին և բավարարվել է երկրորդ տեղով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ աշխարհամասի չեմպիոն է դարձել երևանցի մյուս բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը (60 կգ), որը բուլղարացի Տոնի Իլիևի հետ վճռական մենամարտում հաղթական միավորներ է ստացել բոլոր հինգ մրցավարներից։ Արծաթե մեդալի է արժանացել վանաձորցի Արես Հակոբյանը (67 կգ), որը չեմպիոնի կոչումը զիջել է ուկրաինացի Ալեքսեյ Բոկլախին։

Եվրոպայի չեմպիոն է հռչակվել նաև Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանը (51 կգ), որը եզրափակիչում միավորներով հաղթել է ալբանացի Արիոլ Զենելիին։ Իսկ Ուկրաինայի դրոշի ներքո ելույթ ունեցած Կարինե Հայրապետյանը երկրորդն է աղջիկների մինչև 81 կգ քաշային կարգում։ Որոշիչ մենամարտը նա անցկացրել է իռլանդուհի Դիերբհլա Տինելիի հետ։

Եվրոպայի անցյալ տարվա երիտասարդական առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել էին 2 ոսկե, 1-ական արծաթե ու բրոնզե մեդալ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա